Ապառիկ Վաճառք

Ինեկո

«Տեղում ապառիկ»-ի պայմանները և պահանջվող փաստաթղթերը «Տեղում ապառիկ»-ը տրամադրվում է, եթե ֆիզիկական անձը. 1. Ինեկոբանկի մշտական հաճախորդ է, 2. Հաճախորդի տարիքը 18-65 տարեկան միջակայքում է, 3. Հաճախորդը ներկայացրել է իրեն պատկանող, ՀՀ օրենսդրության համաձայն վավեր համարվող ՀՀ անձնագիր և սոցիալական քարտ, 4. Ներկայացված ՀՀ անձնագրում նշված է հաճախորդի մշտական հաշվառման վայրը (ընդունելի չէ ժամանակավոր կամ փաստացի հաշվառումը) , Պայմանները • Կանխավճարը 0 % -ից • Տարեկան տոկոսադրույք՝ 24% • Մարման ժամկետ՝ մինչև 24 ամիս Պահանջվող փաստաթղթերը • Անձնագիր • Սոց. քարտ

ԱԿԲԱ

«Տեղում ապառիկ»-ը տրամադրվում է. • Ե՛վ Երևան քաղաքի գրանցում ունեցող, և՛ մարզի գրանցում ունեցող ֆիզիկական անձանց, • Ինչպես հաշվառում ունեցող, այնպես էլ փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձանց, • Այն անձանց, որոնց տարիքը 20-60 տարեկանի միջակայքում է (այս սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք հանդիսանում են բանկի հաճախորդ և ունեն գործող վարկեր), • Առանց աշխատանքի վայրից տեղեկանքի (բացառություն են կազմում այն հաճախորդները, որոնք գրանցված չեն տեղեկատվական կենտրոններում), • Զինված ուժերի , ԱԱԾ և Ոստիկանության համակարգի աշխատողների համար աշխատանքի վայրից տեղեկանքի առկայությունը պարտադիր է (բացառություն են կացմում նրանք, ովքեր աշխատավարձը ստանում են Ակբա բանկի միջոցով) Վարկի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր • տարեկան տոկոսադրույք՝ 24%, • ամենամսյա սպասարկման գումար՝ 0.4% • կանխավճար՝ 0-50%, • վարկի տևողության նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 24 ամիս,

ՅՈՒՆԻԲԱՆԿ

ՓԲԸ ԱՊԱՌԻԿԻ պայմանները և պահանջվող փաստաթղթերը Պահանջներ վարկառուի նկատմամբ 1. Ֆիզիկական անձ, 2. Բացասական վարկային պատմության բացակայություն Ներկայացվող փաստաթղթերը 1. Ապառիկ վարկի դիմում 2. Անձնագիր, Սոցիալական քարտ կամ ID քարտ, բնակության վայրից տեղեկանք 3. Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ(մինչև 500.000 դրամի դեպքում աշխատավայրից տեղեկանք չի պահանջվում) (ըստ Բանկի պահանջների) 4. Երաշխավորողի փաստաթղթեր ( ըստ Բանկի պահանջների ) Վարկի ժամկետը Մինչև 36 ամիս Վարկի տարեկան Տոկոսադրույքը 24%

ՎՏԲ - Հայաստան Բանկն առաջարկում է Ձեզ ապառիկ վարկավորում: Այլևս գնումներ կատարելու համար գումար կուտակելու կարիք չկա: ՎՏԲ - Հայաստան Բանկը տրամադրում է ապառիկ վարկավորում տեղում` ներկայացնելով միայն անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Վարկ ստանալու համար կարող են դիմել 21տարին լրացած անձիք և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին: Ձևակերպեք ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով,պատշաճ կերպով կատարեք Ձեր ամենամսյա վճարումները և հետ ստացեք Ձեր կողմից վճարված վարկի տոկոսագումարների 10%-ը վարկի ամբողջական մարումից հետո: Վարկի տարեկան տոկոսադրույք ` 15%. սպասարկման գումար` 1.8%: Վարկի ժամկետը 3-24 ամիս:

Հայէկոնոմբանկ